Անցնող տարին ընդհանուր առմամբ հաջող էր թե՛ սպորտի, թե՛ մշակույթի համար: Փայլուն երաժիշտներ եկան Հայաստան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով տարվա ձեռքբերումների ու նվաճումների մասին, նկատեց երգիչ Արամոն:
Նրա խոսքով` Հայաստան ժամանած նախագահների այն արդեն այն բանի վկայությունն է, որ մեր երկրի հետ արդեն հաշվի են նստում, ինչը շատ կարևոր է, թեև կան շատ բացթողումներ, որոնք պետք է հաղթահարել:
Արդյունքի հասնելու ճանապարհներից մեկը երգիչը մատնանշեց կոռուպցիայի դեմ պայքարը:
«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, անխտիր պետք է բոլորը վճարեն հարկերը: Չպետք է նշանակություն ունենա այն, թե մեկը կրպակի տեր է, պետք է վճարի, իսկ գործարարը` ոչ: Ճիպոտ է պետք»,- հավելեց նա:










































