«Այս տարին իմ կյանքի լավագույն տարիներից մեկն էր: Այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ վերադարձա բեմ: Նորից սկսել եմ ապրել, նորից ստեղծագործել»,– «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Կարեն Ջանիբեկյանը` խոսելով ընթացիկ տարվա իր ձեռքբերումների մասին:
«Ամուսնացել եմ, նոր սեր ունեմ, հրաշալի կին ունեմ: Դրանից գեղեցիկ ու հրաշք բան չկա»,- անկեղծացավ դերասանը:








































