2011-ը հայ ժողովրդի համար ձախողումների տարի էր: «Առաջին լրատվական»ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Այն նախընտրական ծրագիրը, որ ներկայացված էր Սերժ Սարգսյանի կողմից, իրականում ձախողված է: Ժողովուրդն այսօր ավելի վատ է ապրում, քան 4 տարի առաջ, հետևաբար, նրան տրված բոլոր խոստումները ևս խաբեություն էին, ինչպես և խաբեություն էին կեղծված ընտրությունները:
Միաժամանակ, տարին ձախողված կարելի է համարել իշխանությունների համար, իսկ ընդդիմության համար 2011-ը ձեռքբերումների տարի էր: 3 տարիների ընթացքում մենք կարողացանք հասունացնել մեր հասարակությանը, նրան ներկայացնել մեր երկրի խնդիրները և դարձնել ակտիվ քաղաքացի»,- նկատեց Սարգսյանը:










































