«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը ցանկանում է, որ 2012 թվականը լինի կայունության, զարգացման և առաջընթացի տարի: Իր ամանորյա մաղթանքները խորհրդարանականը հղեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Լավատեսական ցանկություններ, իհարկե, միշտ կան: Միաժամանակ հասկանում եմ, որ հնարավոր չէ կտրուկ քայլերով առաջ ընթանալ, բայց կուզեի, որ Նոր տարում կայունություն տիրեր, տնտեսական համակարգում փոքր-ինչ առաջընթաց գրանցվեր: Կցանկանայի նաև, որ արտագաղթի մակարդակն անկում ապրեր:
Բոլոր նշած ցանկություններիս առումով մեր երկրում նախադրյալներ կան: Հայ իրականության մեջ որևէ դրական հարցի առնչությամբ չեն կարող նախադրյալներ չլինել, պարզապես նրանք, ովքեր պետք է ռացիոնալ կերպով կենսագործեն նույն այդ նախադրյալները, պետք է հետևողական, տրամաբանական աշխատանք տանեն այդ ուղղությամբ»,- հորդորեց Վ. Բոստանջյանը:











































