Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ երկուշաբթի օրը Մանչեսթերում սպանված հնդիկի ընտանիքը նրա մահվան մասին իմացել է Facebook սոցիալական կայքից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, նրանք փորձել են կապվել Անուջ Բիդվեի ընտանիքի հետ, երբ երիտասարդի մահվան մասին լուրը հայտնվել է կայքում:
23-ամյա ուսանողը գնդակահարվել էր դեկտեմբերի 26-ին: Քննիչները հայտարարել են, որ 75 հազար դոլար պարգև կտրվի նրան, ով այս գործի մասին տեղեկություն կհայտնի: