Լրագրողների միջազգային ֆեդերացիան ուրբաթ օրը հայտնել է, որ 2011 թվականին ավելի քան 100 լրագրողներ և ԶԼՄ-ների այլ աշխատակիցներ են սպանվել:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան նաև կոչ է արել ՄԱԿ-ին օգնել բարելավել լրագրողների պաշտպանությունը:
Reuters-ը գրում է, որ ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունը հատկապես շատ է եղել Պակիստանում, Իրաքում և Մեքսիկայում: Այդ երկրներից յուրաքանչյուրում 11 սպանության դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ 2011 թվականին ԶԼՄ-ների 106 աշխատակից է մահացել՝ ի տարբերություն 2010 թվականի, երբ 94 հոգի էր մահացել: Լրագրողների միջազգային ֆեդերացիան նաև հայտնել է, որ 20 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակազմի 20 ներկայացուցիչներ մահացել են դժբախտ պատահարների կամ բնական աղետների ժամանակ:








































