Խխունջները, տարբեր տեսակի սողացող միջատները կարող են ոչ բոլորին դուր գալ, բայց լուսանկարիչը կարողանում է նրանց իր արվեստի գործերում օգտագործել` «հրաշքների աշխարհ» ստանալու համար
Լուսանկարիչ Նադավ Բագիմն իր նկարներում կարողացել է հիասքանչ «հրաշքների աշխարհ» ստեղծել` ցույց տալով բնության յուրօրինակ գեղեցկություն:
Իսրայելցի 30-ամյա Նադավը լուսնկարչությաբ սկսել է զբաղվել երեք տարի առաջ և միանգամից տարվել է բնության տեսարաններ նկարելով: Բայց նա իր բնանկարներն անում է հենց իր խոհանոցային սեղանի վրա՝ դրանց համար օգտագործելով տանը եղած ցանկացած բան` բանջարեղեն, մրգեր, միջատներ և արհեստական լուսավորում: Mail Online-ը գրում է, որ իր լուսանկարներն անելու համար նա օգտագործում է իր Canon EOS 60D տեսախցիկը:
























































