Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Հունաստանի հետ սահման և ամանորյա շնորհավորանքներ փոխանակել հույն սահմանապահների հետ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարությունը:
Նա նաև հեռախոսով զրուցել է իր հույն գործընկեր Դիմիտրի Ավրամոպուլոսի հետ: Հաղորդվում է, որ այդ զրույցը լավ մթնոլորտում է անցել:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Մեսուտա Յիլիմզը հայտարարել էր, որ թուրքական հատուկ ծառայությունները 90-ականներին հրդեհներ են կազմակերպել Հունաստանում:











































