ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի 15 բնակարանի 82-ամյա բնակչուհին ընկել է բնակարանում և չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:








































