Ռումինիայում ոստիկանությունը ձերբակալել է իրաքցի մի տղամարդու, ով մեղադրվում է «Ալ-Կաիդա»–ի հետ կապ ունեցող իր 5 համերկրացիներին Ռումինիայում թաքցնելու մեջ:
Դատախազներն այսօր հայտնել նե, որ Մուհամադ ալ Դուլաիմին 2006 թվականից սկսած՝ Ռումինիայում իրականում գոյություն չունեցող ընկերություններ է ստեղծել, որպեսզի իրաքցիներին թույլատրվի հանգիստ ելումուտ անել երկիր:
Associated Press-ը գրում է, որ ոստիկանությունից նաև հայտնել են, որ այն հինգ իրաքցիները, ում Դուլաիմին օգնել է, մեղադրվում են Ռումինիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, և որ նրանք այլևս Ռումինիայում չեն:
2008 թվականին Դուլաիմին Ռումինիայում քաղաքացիություն էր ստացել այն պատճառով, որ ինքն այնտեղ բիզնեսով է զբաղվում: