Իսպանիայի կառավարությունը ներկայացրել է 2012 թ. համար տնտեսման միջոցառումների փաթեթը, որը նախատեսում է ավելի քան 11 միլիարդ դոլարի պետական ծախսերի կրճատում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ինդեքսացիա նոր տարում չի կատարվելու: Բացի դրանից, պլանավորվում է ժամանակավորապես բարձրացնել հարկերը:
Երկրի իշխանությունները կանխատեսում են, որ բյուջեի դեֆիցիտը 2012 թ. կկազմի ՀՆԱ-ի մոտ 8 տոկոսը: