Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնին հայտարարել է, որ առաջարկություն է ներկայացրել յուրաքանչյուր զբոսաշրջիկից հարկ վերցնելու վերաբերյալ: Հարկի չափը կկազմի մեկ եվրո (մոտ 480 դրամ):
Ըստ քաղաքապետի` դա թույլ կտա զգալիորեն ավելացնել քաղաքի բյուջեի եկամտային մասը և այդ գումարներն ուղղել պատմական հուշարձանների վերականգնմանն ու պահպանությանը: Ընդհանուր գումարը, որ քաղաքի բյուջեն կարող է ստանալ, կազմում է մոտ 20 մլն եվրո:
Այս առաջարկն արդեն հավանության է արժանացել Իտալիայի կառավարության և անձամբ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից: