Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել «Պորտու»-ի հարձակվող Հալկին և պատրաստ է վճարել 84 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի գործակալ Թեոդորո Ֆոնսեկան A Bola-ին տեղեկացրել է, որ «արիստոկրատներ»-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս պորտուգալական ակումբին պաշտոնական առաջարկ կանի:
Բրազիլացի հարձակվողը չի հերքում, որ ցանկանում է միանալ «Պորտու»-ի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին: «Չելսի»-ի` ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջնային նպատակներից մեկը հարձակվողի ձեքբերումն է, քանի որ թիմից, ամենայն հավանականությամբ, կհեռանա Դիդիե Դրոգբան:
Հալկի պայմանագիրը«Պորտու»-ի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: Ավելի վաղ կար տեղեկատվություն, որ Հալկի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական «ՊՍԺ»-ն:







































