Ալյասկայում Քլիվլենդ հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտում մեծ քանակությամբ փոշի է արտանետվել, որի հետ կապված ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը բարձրացրել է վտանգի մակարդակը, քանի որ ժայթքումը կարող է վտանգ ներկայացնել ավիաչվերթներին: Մինչդեռ ծառայության ներկայացուցիչ Ջոն Փաուերի խոսքերով, արտահոսքը դժվար թե խանգարի միջազգային ինքնաթիռների չվերթներին:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, փոշու բարձրությունը հասել է 15000 ֆուտի (ավելի քան 4.5 մետր): Վտանգի մակարդակը դեղինից հասել է նախավերջին կետին` նարնջագույնին:









































