Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համաձայնեցրել են Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության երրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Երրորդ փուլի գործողությունները բաժին են ընկնում 2012-2013 թվականներին։ Փաստաթուղթը բաղկացած է 4 բաժնից, իր մեջ ընդգրկում է քաղաքականության, անվտանգության, պաշտպանության ոլորտի և այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև IPAP-ի համագործակցության առաջին փուլը հաստատվել է 2005 թվականին։