Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի սալջարդով և գանգոսկրի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ:
Նա հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Բյուրական գյուղի խանութի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ նրան, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 30-ամյա Արման Թ-ն:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն: