News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիք Բաքրաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք լուրջ չեն ընդունում չորեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից պատրաստված «Աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի» մասին զեկույցը։
Բաքրաձեն հայտարարել է. «Երբ ես առաջին անգամ կարդացի այդ զեկույցը, սրտանց ծիծաղեցի։ Սա ռուսական կողմի զավեշտալի ձգտումն է պատասխանել ԱՄՆ պետդեպարտամենտին, որը ամեն տարի հրապարակում է նմանատիպ զեկույց, որում Ռուսաստանն ավանդաբար բացասական գնահատականի է արժանանում։ Դա արվել է ԱՄՆ-ից վրեժխնդիր լինելու համար։
Ես այլ գնահատական չէի էլ սպասում Ռուսաստանից։ Տարիներ շարունակ էթնիկ մաքրումներ հովանավորած ռուսական իշխանությունների հռետորիկան լուրջ չէ։ Դա առավել է ընդգծվում, երբ Ռուսաստանը Վրաստանի հետ մեկտեղ քննադատում է նաև ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, որոնք հիրավի ժողովրդավարական երկրներ են»։









































