«Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման ակտիվիստները հինգշաբթի օրը ԱՄՆ Այովա նահանգի Դե-Մոյն քաղաքում շրջափակել էին Դեմոկրատական կուսակցության շտաբ բնակարանը:
Ինչպես հաղորդում է Des Moines Register թերթը, կա 12 ձերբակալված:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժումը երկու շաբաթ առաջ նշում էր Նյու Յորքի մասնավոր զբոսայգիներից մեկում ակտիվիստների ճամբարի հայտնվելու եռամսյակը, բայց իշխանություններին վերջիվերջո հաջողվել է նրանց դուրս հանել:
«Գրավեք Ուոլ Սթրիթի» ակտիվիստները եկել են Դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարանի մոտ և Բարաք Օբամայից պահանջել փակել Գուանտանամոյի բանտն ու դադարեցնել Ուոլ Սթրիթի ընկերությունների կողմից արված նվիրատվություններն ընդունելը:
Նշենք, որ Այովայում տեղի է ունենալու նախագահի թեկնածուների փրայմերիզը:










































