Խաղաղօվկիանոսյան Սամոա պետության իշխանությունները որոշել են փոխել իրենց ժամային գոտին, սակայն ժամացույցի սլաքները կտեղափոխվեն ոչ թե մեկ, այլ ամբողջ 24 ժամով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները ցանկանում են ժամանակով ավելի մոտ գտնվել իրենց հիմնական առևտրական գործընկերներ Ավստրալիային, Նոր Զելանդիային և Խաղաղօվկիանոսյան երկրներին: Ներկայիս պայմանները, երբ Սամոան նրանցից մեկ օրով հետ է մնում, թույլ չեն տալիս ամբողջությամբ օգտագործել բոլոր «ժամանակային» առավելությունները:
Այսպիսով, երբ Սամոայում ավարտվի 2011 թ. դեկտեմբերի 29-ը, հաջորդ օրը կլինի ոչ թե դեկտեմբերի 30-ը, այլ 31-ը: Արդյունքում, դեկտեմբերի 30-ը պարզապես կկորչի այդ երկրի պատմությունից:











































