Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, թե Ֆրանսիան «պետք է» դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից։
Հասանովն ընդգծել է, որ, հավանաբար, այդ հարցը կքննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստում։ Հասանովը նաև քննադատել է Ֆրանսիային՝ կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ։








































