«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է պայքարել «Չելսի»-ի հետ` «Էվերթոն»-ի կիսապաշտպան Ջեք Ռոդուելլի տրանսֆերը ձեռք բերելու համար:
The Telegraph-ը տեղեկացնում է, որ «Չելսին»-ն վճռական է տրամադրված երիտասարդ անգլիացուն ձեռք բերելու հարցում և պատրաստվում է տրանսֆերային պատուհանի բացման առաջին օրերին պաշտոնական առաջարկ անել լիվերպուլյան ակումբին:
Ֆերգյուսոնն Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականի առաջատրներից մեկին ցանկանում էր իր թիմ հրավիրել դեռ ամռանը, սակայն «Էվերթոն»-ը մերժեց Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի` 16 մլն ֆունտի առաջարկը:







































