«Ֆորմուլա-1»-ի մրցաշրջանն ավարտվել է, և աշխարհի ամենաարագ մարդիկ կարող են վայելել իրենց հանգիստը:
Ջենսոն Բատտոնն արդեն երկրորդ անգամ է իր հանգիստն անցկացնում Հավայան կղզիներում, որտեղ էլ կդիմավորի Ամանորը:
«Հավայան կղզիներ գալուց հետո ընկերներիս հետ կազմակերպում եմ չորս ժամանոց մրցում: Դա շատ կոշտ մրցում է, հատկապես նրանց համար, ովքեր մասնակցում են առաջին անգամ: Այստեղ ես վարում եմ հեծանիվ, լողում եմ, վազում, որից հետո գնում եմ մարզասրահ: Կարելի է ասել` հաճելին համատեղում եմ օգտակարի հետ:
Բացի այդ, այստեղ կանցկացնեմ նաև Ամանորը»,- Բատտոնին մեջբերում է The Sun-ը: