Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ում դատապարտել են 7 տարվա ազատազրկման, հնարավոր է՝ մինչև Ամանոր տեղափոխեն գաղութ: Այս մասին հայտնել է նախկին վարչապետի դատավոր Սերգեյ Վլասենկոն:
«Ազատություն » ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ Տիմոշենկոյին կտեղափոխեն Խարկովի տարածաշրջանի գաղութներից մեկը:
Միաժամանակ՝ «Բատկիվշչինա»–ից հայտնում են, որ Տիմոշենկոն հիվանդ է և ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում:








































