ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի հին խճուղով անցնող ջրանցքում մարդ է խեղդվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










































