Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի բնորոշմամբ՝ խաղողագործության և գինեգործության զարգացման առումով 2011 թ. լավ տարի էր, և դրանում դեր ունեն թե՛ Գյուղատնտեսության նախարարությունը, թե՛ շուկայի զարգացումները:
«Վերջին հաշվով կարևոր չի, թե ում շնորհիվ եղավ, կարևորն այն է, որ լավ եղավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը և միաժամանակ շեշտեց. «Բայց լավ չէ, երբ նախարարությունն իրեն է վերագրում հաջողությունները, երբ դրանք կապված էին շուկայի զարգացումների հետ»:










































