Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ռազմական ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել, երբ փորձել է վայրէջք կատարել երկրի հարավում, բայց, բարեբախտաբար, անձնակազմի երկու անդամներն էլ կարողացել են փրկվել:
Նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Su-24 ռմբակոծիչ ինքնաթիռը վթարի է ենթարկվել հինգաշբթի օրը, երբ փորձել է վայրէջք կատարել Վոլգոգրադի շրջանի Մարինովկա օդային բազայում: Բազան գտնվում է Մոսկվայից 870 կիլոմետր հեռավորության վրա:
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներն էլ կարողացել են փրկվել, իսկ ինքնաթիռն այրվել է:
Associated Press-ը հաղորդում է, որ 1970 թվականից սկսած՝ Su-24–ը սովետական և այնուհետև ռուսական օդային ուժերի կարևորագույն մասն է կազմել: