Սիրիան այսօր հայտնել է, որ իրենք Արաբական երկրների լիգայի դիտորդներին տրամադրում են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որպեսզի վերջիններս կարողանան պարզել, թե արդյո՞ք Դամասկոսը փորձում է դադարեցնել արդեն 9 ամիս տևող արյունահեղությունը, թե՝ ոչ:
Ւնչպես արդեն հաղորդել էինք, հակակառավարական ակտիվիստները քննադատել էին դիտորդների աշխատանքը` հայտնելով, որ դիտորդները համագործակցում են միայն կառավարական պաշտոնյաների հետ և օգտվում են միայն կառավարության առաջարկած երթևեկության միջոցներից:
Reuters-ը գրում է, որ Արաբական երկրների լիգայի պաշտոնյաներն այսօր հայտնել են, որ չեն կարողանում խոսել դիտորդների հետ` հեռահաղորդակցության միջոցների վատ աշխատելու պատճառով:











































