Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ֆրանսիական անձնագիրը հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի մամլո քարտուղարությունը։
Վերջինս նշել է, որ Իվանիշվիլին որոշել է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իվանիշվիլին հրաժարվել էր նաև Ռուսաստանի քաղաքացիությունից և ներկայումս փորձում է վերականգնել իր վրացական քաղաքացիությունը։









































