Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը սկսում է ցամաքային զորքերի համար նախատեսված սեփական ժամանակակից գնդացիրների արտադրություն։
Այս կապակցությամբ երեկ Անկարայում պայմանագիր է ստորագրվել Մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության կազմակերպության (MKEK) և Kale Kalıp ընկերության միջև։ Գնդացրի ստեղծմանը հատկացվելու է 25.2 միլիոն թուրքական լիրա (1 դոլարը`1.88 թուրքական լիրա)։
Նախագծի իրագործումը մեկնարկելու է 2012 թվականի հունվարից, զենքի նախատիպն առավելագույնը ստեղծվելու է մինչև 2015 թվականի վերջ։ Գնդացիրը մեկ րոպեում արձակելու է 750 կրակոց։ Գնդացրի տրամաչափը 7.62 միլիմետր է, դրա նշանառության հեռահարությունը` 1000 մետր։










































