Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ իսրայելական «Մոսսադ»-ի ղեկավար Տամիր Պարդոն, ելույթ ունենալով իսրայելցի 100 դեսպանների առջև, հայտարարել է, որ «միջուկային» Իրանը մահացու չէ.
«Իրանի կողմից միջուկային զենքին տիրապետելը չի նշանակում, թե ոչնչացվելու է Իսրայել պետությունը։ «Մոսսադ»-ն ամեն հնարավոր բան արել և անում է իրանական միջուկային նախագծերի կազմաքանդման ուղղությամբ։ Անգամ այդ պլանում Իրանի հաջողությունը չի լինի աղետ։
Ի՞նչ է նշանակում «մահացու սպառնալիք» տերմինը։ Իրանը սպառնո՞ւմ է Իսրայելին։ Բացարձակապես։ Իրանի ձեռքում միջուկային ռումբի հայտնվելը չի նշանակում, թե մենք պետք է «փակենք» մեր երկիրը և ցրվենք»։
Պարդոն հրաժարվել է մեկնաբանել Իրանին Իսրայելի ռազմական հարված հասցնելու հեռանկարները։