Դեկտեմբերի 28-ին` ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասից բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վերջինս դեկտեմբերի 25-ին` ժամը 11.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում, երթուղու միկրոավտոբուսի ուղևորներից մեկի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանները պարզել են տուժած կնոջ անձը:
Հեռախոսն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:











































