Դեկտեմբերի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը այցելել է CAHL (Center for Armenian Handicaps in Lebanon) հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր թերաճ հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ա. Քոչարյանը հաստատությունների ղեկավարներին և սաներին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և դրամական նվիրատվությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Վերջինս ընթերցել է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձները: Հաստատությունների ղեկավարներն ու խնամակալներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ նախագահին հոգատարության և ուշադրության համար:
Նրանք համառոտ ներկայացրել են մանրամասներ հաստատությունների գործունեության մասին:
Կազմակերպվել է նաև համերգ երեխաների կատարմամբ:
Դեսպանին ուղեկցել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը այցելելու է նաև «Թռչնոց բույն» որբ մանուկների հաստատություն` ՀՀ նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը երեխաներին փոխանցելու նպատակով:






































