ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփույը, Հունգարիա այցի ժամանակ Թուրքիայի հետ բանակցությունների հարցին անդրադառնալով, հայտնել է, որ մյուս տարի Թուրքիայի հետ բանակցությունների առաջընթացի շանս կա: «ԵՄ ստանդարտներին համապատասխանելուն ուղղված Թուրքիայի ջանքերը ազդեցիկ արդյունքներ են տվել: Թուրքիան նախկինի համեմատ բավականին ակտիվ դեր է խաղում` Սիրիայի և Իսրայելի միջև միջնորդությամբ հանդես գալով և Հայաստանի հետ կապերը զարգացնելով:
ԵՄ անդամակցության հետ կապված թուրքական թերթերի ուշադրությունը գրավել է նաև այն փաստը, որ 2005 թվականին Թուրքիայի հետ միաժամանակ բանակցությունները սկսած Խորվաթիան արդեն գրեթե անդամակցության շեմին է, բանակցությունների 35 բաժիններից 28-ը արդեն փակվել են, իսկ Թուրքիայի պարագայում ընդամենը 1-ն է փակված համարվում: