Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ակտիվացնի եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված նախագծերի իրագործման հարցում իր դերակատարությունը։
Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան այդ նախագծերի իրագործման հարցում արել է հնարավոր ամեն բան՝ տալով իր թույլտվությունը սեփական տարածքին առնչվող բոլոր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիան «կանաչ լույս» է վառել «Անդրանատոլիական» և «Հարավային հոսք» գազամուղերի առջև։ Թուրքիան ընդգծում է, որ իր այդ քայլերն ուղղված չեն Nabucco գազատարի նախագծի իրագործմանը, և այն դեռ կարող է իրագործվել։