Մեքսիկայում ձերբակալվել է թմրավաճառ, որը, ենթադրվում է, կապված է ամբողջ աշխարհում փնտրվող «Սինաոլա» կարտելի նարկոբարոն Խոակին Գուսմանի հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը հատուկ գործողությունների շնորհիվ ձերբակալել է Լուիս Ռոդրիգես Օլիվերային՝ առավել հայտնի «Էլ Գուերո» մականվամբ, որի համար ԱՄՆ իշխանությունները նշանակել էին 5 մլն դոլար գլխագին:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռոդրիգես Օլիվերան և նրա եղբայրը 1996-2008 թթ. ընթացքում զբաղվել են ԱՄՆ կոկաինի մատակարարումներով:
Բացի այդ, ոստիկանությանը հաջողվել է առգրավել 8 կոնտեյներ 120 տոննա մոնոմեթիլամինով՝ ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ:








































