Դեկտեմբերի 28-ին` ժամը 08.05-ին, «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը Բագրատունյաց պողոտայի և Ֆրունզեի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա Համբարձում Սամսոնյանին և 74-ամյա Օլգա Հարությունյանին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն:









































