Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Բանդաները այնտեղ են, որտեղ փող կա ու ազդեցության դաշտ

Անցնող տարին, բարեբախտաբար, այնքան էլ աչքի չընկավ սպանություններով, սակայն փոխարենը շատ էին պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումների դեպքերը` զուգակցված տանտերերի նկատմամբ բռնի գործողություններով ու գողություններով: Բայց մինչ դրանց անդրադառնալը` նախ հիշենք այն քիչ թե շատ աղմկահարույց սպանություններն ու ինքնասպանությունները, որոնք արձագանք գտան մամուլում:

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը «Արայ» խանութների ցանցի սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել էր իր ավտոմեքենայում` նստած վիճակում, ձեռքին` ատրճանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` վերոնշյալ օրը, ժամը 3:15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված BMW X-5 մակնիշի ավտոմեքենայում դիակ կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված ավտոմեքենայի վարորդի նստելատեղին հայտնաբերել էին Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` ՏՏ ատրճանակ, պահունակում` 6 փամփուշտ: Մեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել էր «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` ՏՏ ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Նախնական վարկածով թեև այն որակվեց որպես ինքնասպանություն (գործը դեռ նախաքննության փուլում է), սակայն լրատվամիջոցներն ի սկզբանե կասկածի տակ դրեցին այդ վարկածը, քանի որ դեպքի վայրում արված լուսանկարներում, որտեղ երևում էին Պետրոսյանի մարմինը, ձեռքի և գլխի դիրքը, կասկածահարույց պահեր կային: Նախ կասկածելի էր, որ հոր մահից հետո այդ հաջողակ բիզնեսը (այն մասնաճյուղեր ունի նաև արտերկրում` Դուբայում, Մալազիայում) տնօրինած անձը ցանկանար վերջ տալ կյանքին: Բացի այդ` լուսանկարներում մահացածի աջ ձեռքը, որում եղել է TT տեսակի ատրճանակը, դրված է եղել աջ ոտքին: Մինչդեռ աջ ձեռքը, որով իբր կրակել էր իր վրա, պետք է կրակոցի ուժգնությունից ցնցվեր և անկանոն ինչ-որ դիրքում հայտնվեր` գուցե առանց ատրճանակի, բայց ոչ` ձեռքում պահած, ձեռքն էլ` հանգիստ վիճակում` ոտքի վրա: Իսկ աջ քունքից ստացած հրազենային վնասվածքի արդյունքում քիչ հավանական է, որ գլուխը աջ թեքված լիներ, ինչպես լուսանկարում է երևում: Գործարարի մեքենայում հայտնաբերված զենքն ու բազմաթիվ փամփուշտներն էլ ենթադրության տեղիք են տալիս, որ Ա. Պետրոսյանը գուցե ինչ-որ «ռազբորկայի» է պատրաստված եղել և զենք-զինամթերքը ավտոմեքենայում է պահել ինքնապաշտպանության նպատակով (եթե դրանք իսկապես իրենն են եղել): Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ Արմենն ամուսնացած է եղել մի սլավոնուհու հետ (որը արտերկրում է ապրում), սակայն ամուսնալուծվել է և ունի մեկ դուստր: Չնայած դրան` նախկին ամուսինները ժամանակ առ ժամանակ հանդիպել են:

Միաժամանակ նշենք, որ ավելի վաղ` 2009-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արմեն Պետրոսյանի տան վրա, որը, սակայն, կանխել էին տան անվտանգության աշխատակիցները, որից հետո խմբի անդամները կալանավորվել և դատապարտվել էին:

Մամուլում հիշատակված դեպքերից էր նաև ՙՄենք մերոնցով՚ թերթի խմբագրի և նրա ամուսնու սպանությունը: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերվել էր որպես անհայտ կորած` հետախուզվող, 1960 թ. ծնված «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դին` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով: Օգոստոսի 31-ին էլ անհետացել էր Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը, ում դին ոստիկանները հայտնաբերել էին հոկտեմբերի 28-ին: Ոստիկանությունը պարզել էր, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերություններ է ունեցել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններին միջամտել էր խմբագրի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վ. Աբաջյանը որդու` Հակոբի հետ օգոստոսի 31-ին գնացել էր Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, հանդիպել Յուրիկ Սրաբյանին, որտեղ էլ մի կիսակառույցի տարածքում Աբաջյանները նախ` ծեծել էին Սրաբյանին, հետո` խեղդել, դիակը գցել փոսի մեջ, քարերով ծածկել ու հեռացել էին: Նրա վրայից հանված հագուստները գցել էին ճանապարհին, որպեսզի հնարավոր չլինի ինքնությունը պարզել: Վերադառնալով Երևան` Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել էին Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդել էր նրան: Հետագայում Աբաջյանները ձերբակալվել են:

Հաջորդ ուշագրավ իրադարձությունը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու` Ստեփան Հակոբյանի ձերբակալությունն էր: Դեկտեմբերի 14-ին ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել էին Կիևյան կամրջի վրա` Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, լուսահոգի Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու կասկածանքով: Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանին սպանել էին ինքնաձիգի կրակահերթով` 2006-ի հունիսի 22-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում: Զոհ էր դարձել նաև պատահական մի անցորդ: Կրակողը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ նրան օժանդակողները` տարբեր պատժաչափերի: Հանցագործությունը կատարողը խոստովանել էր, որ պատվերն իրականացրել է 100.000 դոլարի խոստման դիմաց, որից միայն 30.000-ն է ստացել պատվերը կատարելուց հետո: Պատվիրատուի մասով գործը անջատվել և կասեցվել էր մինչև Ստեփան Հակոբյանի հայտնաբերումը: Գործի վարույթը վերսկսվել է և նախաքննության փուլում է:

Այժմ` ավազակային հարձակումների մասին. նոյեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, հարձակում էր կատարվել Թումանյան-Խանջյան խաչմերուկում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա, ինչի հետևանքով երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավազակային հարձակումը տեղի էր ունեցել այն պահին, երբ տարադրամի փոխանակման կետում գումար փոխանակած քաղաքացին` Ռուդիկ Զ.-ն, փորձել էր փողով տոպրակը ձեռքին դուրս գալ: Հանցագործները կրակել էին նրա վրա և փորձել դրամով տոպրակը հափշտակել: Այդ պահին օգնության էր հասել փոխանակման կետի աշխատակիցը` Լևոն Ա.-ն, որը ևս վիրավորվել էր հանցագործների արձակած կրակոցներից: Այնուհետև հանցագործները դեպքի վայրից դիմել էին փախուստի:

Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը զինված և դիմակավորված ավազակները հարձակվել էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա: Գրեթե լուսադեմին նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել էին Մալաթիայի «Նոյ» թաղամասի 72 տուն, ծեծել Գրիգորյանին, նրա որդիներին, չէին խնայել նաև ծեր` 80-ամյա մորը, ինչից հետո տանը պահվող չհրկիզվող պահարանը դրել էին տանտիրոջը պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան և դրանով հեռացել: Հետագայում հարձակումներ եղան ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի,«Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի ղեկավար Էդուարդ Բեզոյանի տների վրա:

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվեց մի զինված «բանդա», որը, ինչպես հայտնեցին իրավապահները, կասկածվում է նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ գործելու մեջ: «Բանդայի անդամների» թվում էին Արտուշ Հակոբյանը, 22-ամյա Արթուր Մանուկյանը, 31-ամյա Դավիթ Գալստյանը, 43-ամյա Սամվել Դավթյանը, Հայկ Հակոբյանը, Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը և այլք:

2011թ.-ին եղան նաև հանցախմբերի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավելի վաղ կատարված հանցագործությունների գործերով դատավճիռներ, այդ թվում` Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարված, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մեկ այլ հանցախմբից ավելի վաղ տուժել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Շահգալդյանը (որը Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ Մնացական Շահգալդյանի հայրն է) և քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նրանց տներից հափշտակված գումարի և ոսկեղենի ընդհանուր գումարը մոտ 16 մլն դրամ էր:

Թե որքանով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատվեցին կամ հերքվեցին դատաքննության ընթացքում` այլ հարց է, բայց որ հանցագործության այս տեսակը` ավազակային հարձակումները, «չենջերի», բանկերի, փոստային բաժանմունքների, պաշտոնյաների տների վրա կտրուկ աճել են վերջին տարիներին` հաստատ է: Մարդիկ ուղիղ գնում են այնտեղ, որտեղ փող կա` կանգ չառնելով և խտրականություն չդնելով նպատակին հասնելու եղանակների միջև: Եվ սա մարդու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարելու, սոցիալական արդարությունը չպահպանելու հետևանքն է, ցավալի հետևանքը…

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում