Ոստիկանությունը հաղորդել է, որ այսօր առավոտյան Մյանմարի ամենամեծ քաղաք Յագոնի արդյունաբերական արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զւհվել, իսկ 80-ը վիրավորվել են:
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, թե պայթյունից հետո 50 դիակ է եղել, սակայն ոստիկանական սպան հաղորդել է, որը, ըստ պաշտոնական տվյալների, մահացածները 17-ն են` 12 տղամարդ և 5 կին: Նա նաև հայտնել է, որ հետագայում մահացությունների թվի մասին հնարավոր են նոր տեղեկություններ:
Որոշ ականատեսներ հայտնում են, որ քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել, որն էլ դարձել է պայթյունի պատճառ: The Reuters-ը գրում է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ մահացածներից երեքը հրշեջներ են եղել:








































