Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Քադաֆիին սպանեցին. ի՞նչ անել Հասմիկ Պողոսյանին. Blog

Գրող Վիոլետ Գրիգորյանը E էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում այսօր գրում է.

– Բա իմացել ե՞ք, Քադաֆիին խփին,- վրա տվեց Շագան էն ոգևորությամբ, որով պուճուր էրեխեքն են խոսում արյունոտ տեսարանների մասին`ալյուն, ալյուն:
Որտեղի՞ց իմանայինք: Տեղեկատվությունից կտրված՝ արդեն մի շաբաթ, հոկտեմբերի 16-ից, Ֆրանսիայում գրական ճամփորդության էինք պատմական «Արևելյան ճեպընթացով»`Մարսել-Ավինյոն-Վալանս-Լիոնով մինչև Փարիզ: Հրավիրված էինք Ֆրանսիայի «Գրքի ազգային կենտրոնի» կողմից ու վերջին ընթրիքն էինք անում Փարիզի կենտրոնի «բուրժուական» ռեստում:

«Բուրժուական» բառն էստեղ առօրյա խոսքի ամենաօգտագործվող բառերից ա, նույնիսկ տարիներ առաջ Հայաստանից եկած ու «բուրժուական» բառը միայն Շիրվանզադեի «Քաոսն» անցնելուց լսած մեր թարգմանիչներն են րոպեն մեկ ասում` օ լա-լա, բուրժուա հյուրանոց են ձեզ տանում:

…,- խաբեցին, ասեցին` հեռանալու ճամփա ենք տալիս, ու որ գնում էր` վերևից գյուլեցին,- կայտառ շարունակում ա Շագան:

– Իա, ախչի՞, Բեն Լադենի խաբարն էլ դու բերեցիր, որ Ժնևում էինք:

– Դե բայղուշ եմ, էլի:

Բեն Լադենին խփելու օրերին էլ, մայիսի առաջին շաբաթը, մի քանի հայ գրող ու հրատարակիչներով Ժնևի գրքի միջազգային տոնավաճառում էինք, ուր Հայաստանը պատվավոր հյուր էր: Բանից անտեղյակ՝ մեր գրքերն ու հոգևոր մշակույթն էինք ներկայացնում մինչև ականջների ծայրը այլ՝ ռազմական մշակույթով ուԲեն Լադենով զբաղված աշխարհին:

Բեն Լադենի ու Քադաֆիի սպանության երկու դեպքերում էլ ֆրանսիացի ինտելեկտուալներով ոնց էին ծաղրում-քրֆում Նատօյին, Սարկոզիին, Օբամային…: Դե դրանք էլ իրանց իշխանություն ու բանակն են, մտավորականը պիտի քրֆի:

Ժնևի գրքի տոնավաճառից հետո մեկնեցի Փարիզ պոեզիայի միջազգային բիենալեի: Շագայի տանը, հայտնի քաղաքական սատիրայի «Տիկնիկներ» հաղորդումն էինք նայում: Օբամայի տիկնիկը լոպազ-լոպազ ասում ա` ե՛ս սպանեցի Բեն Լադենին, սաղ ծափահարում են: Հետո Սարկոզիի տիկնիկն ա առաջ ընկնում` իա, բա ես էլ Քադաֆիի տղուն սպանեցի, դաժե էն երեք տարեկանթոռին էլ սպանեցի, բա խի՞ ինձ չեք ծափահարում: Օբամայից ավելի մեծ գործ եմ արել, էն արդեն հայտնիտեռորիստ ա սպանել, ես պուճուր էրեխուն սպանեցի, որ չմեծանա, տեռորիստ դառնա:

Քադաֆիի թեմայով «Տիկնիկները» չտեսա, փարիզյան վերջին երեկոս էր: Ու որ հյուրանոցի դռան առաջ Շագային հրաժեշտ էի տալիս, էլի հիշեց Քադաֆիին` ա, դե ասել էի` որ Քադաֆիին խփեք, գառդեռոբը ինձ տվեք, նենց էքստրավագանտ լավ շորեր ուներ… Դեռ չէինք տեսել էդ խփելու տեսարանը, որ շորերի ախորժակներս փակվեր:

Բեն Լադենն ու Քադաֆին հասկացանք, բա Հասմիկ Պողոսյանն ի՞նչ կապ ունի:Ամերիկայի ու Նատօյի տանձին ա՞ հայ մշակույթը, ուր մնաց՝ դրա գլխին նստած էսօրվա տիկինը:

Բեն Լադենին, Քադաֆիին ու Հասմիկ Պողոսյանին կապող օղակը էլի Շագան էր, որ կարմիր թելի պես անցնում ա էս ողջ պատմության մեջ:
Շագան ոչ միայն Բեն Լադենի ու Քադաֆիի խաբարներն էր բերել, այլ նաև՝ խաբրիկ մը Հասմիկ Պողոսյանից: Երբ ես արդեն Ֆրանսիա էի թռել պոեզիայի բիենալեի, Շագան մնացել ու մասնակցել էր Ժնևի Գրքի տոնավաճառի հայկական բաժնի կազմակերպիչների վերջին ընթրիքին: Ու նրանք ասել էին՝ մեր մշակույթի նախարարությունը խիստ դեմ ա եղել, որ ես` Վիոլետ Գրիգորյանս, հրավիրված գրողների ցանկում լինեմ: Միայն Ժնևի համալսարանի հայագիտության դասախոս, իտալուհի Վալենտինա Կոնզոլարիի և միջոցառման այլ կազմակերպիչների համառության ու իմ ճամփորդության ծախսերը հանձն առնելու շնորհիվ էի ես հայտնվել Ժնևում: Բացատրել էին նաև, որ էդ պատմությունն ինձ չեն ասել, որպեսզի տոնավաճառի օրերին իմ տրամադրությունը չփչացնեն:

Շագայից բացի զրույցին ներկա էին եղել նաև ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավետիքյանն ու Լևոն Մինասյանը: Նրանց պատմածներից հետո միայն հասկացա, թե ինչի՛ իմ կլոր սեղանի ժամանակ ՎալենտինաԿոնզոլարին շարունակ հարցնում էր` ինչո՞վ եք դուք խանգարում Հայաստանի մշակույթի նախարարությանը: Ու որ իմացա` ուրախացա, ու~խ, ինչ լավ ա, ես խանգարում եմ մշակույթի նախարարությանը, իսկ այ ինքն ինձ խանգարել չի կարողանում, որ մասնակցեմ ամենատարբեր գրական միջազգային ծրագրերի, բանաստեղծություններս թարգմանվեն ու ներկայացվեն տարբեր անթոլոգիաներում ու գրական կայքէջերում:

Ժնևի գրքի տոնավաճառում էլ միայն իմ «Սերը» հայերեն-ֆրանսերեն գրքից մի քսան օրինակ վաճառվեց: Միջոցառման նախօրեին Ժնևից Հայաստան եկած լրագրողներն ինձ հետ հարցազրույց էին արել, ու տոնավաճառում մարդիկ, հարցազրույցս տպած Le Temps թերթը ձեռքներին, հատուկ գալիս հարցնում էին՝ Վիոլետ Գրիգորյանից գրքեր ունե՞ք:Իսկ մշակույթի նախարարությունը էնպիսի գրքեր չէր բերել, որ շվեյցարացիների հետաքրքրությունը շարժեր:

Բայց պարզվեց` մշակույթի նախարարությունն էլ ա համառություն ցուցաբերում ու տարբեր արտասահմանյան հրավերքների ցուցակներից ինձ ջնջում: «Արևելյան ճեպընթացում» շարունակվեց գնացքի անվանը վայել դետեկտիվը: Ականջդ կանչի, Ագաթա Քրիսթի, լավ ա` Հասմիկ Պողոսյանին չես ճանաչել, թե չէ` Էրկյուլ Պուարոդ, ինչքան էլ ուղեղի մոխրագույն բջիջները շարժեր, էլի սովետական չինովնիկների ժառանգի գործողություններից գլուխ չէր հանի: Էդ մենակ Սովետում ապրածները կարան ջոկեն, քանի որ լավ են հիշում` ինչպես էին էն ժամանակ կագեբեշնիկներով ընտրում ու հսկում երկրից դուրս գնացող արվեստագետներին:

Ուրեմն, տիկին նախարարուհին կրկին խիստ դեմ էր եղել, որ ես մասնակցեմ Ֆրանսիայի Գրքի ազգային կենտրոնի «Արևելյան ճեպընթացին»: Էնքան դեմ, որ անունս ջնջել չկարողանալուց հետո հայտարարել էր, թե մշակույթի նախարարությունը էդ միջոցառման հետ ոչ մի ձևով չպիտի առնչվի:Էդպես էլ եղավ, բազմաթիվ միջոցառումների ժամանակ հարգանքով նշվում էր Ֆրանսիայի տարբեր քաղաքապետարանների, կազմակերպությունների ու մեր դեսպանատան ներկայացուցչի մասնակցությունը ծրագրին, իսկ այ մեր մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չուներ: Իմ հաշվին ապրի (իմ ու հարազատներիս տված հարկերով), իմ հաշվին աթոռին նստի, իմ հաշվին ֆռֆռա ու էդքանից հետո էլ փորձի դեմս փակել:

Ու հարց ա առաջանում՝ ո՞վ ա Հասմիկ Պողոսյանը, որ խանգարի Հայաստանին մասնակցել կարևոր միջազգային մշակութային ծրագրերի, որտեղ հայ գրողներ են ներկայացվում: Տեսնես, քանի՞ նման ծրագրերի գլուխ ա կերել, ու դժգոհությունը, որ Հայաստանը դուրս ա մնում միջազգային փոխանակումներից, գոնե մշակույթի մասով հենց իր աշխատանքի արդյունքն ա: Հենց մենակ Հասմիկ Պողոսյանի պատճառով Հանրապետական կուսակցությունը ընտրություններին կկորցնի ձայներն էն մարդկանց, որ մշակութային հետաքրքրություններ ու շահեր ունեն: Ո՞նց ձայն տաս մի կուսակցության, որի մշակույթի նախարարը երկիրը մեկուսացնում ա միջազգային մշակութային շրջանառությունից:

Էսպես իրենից ոչինչ չներկայացնող մեկը, ում գոյության մասին իմանում ես մենակ էն պատճառով, որ նստած ա նախարարի աթոռին, փորձում ա արվեստի ու մշակույթի՝ իր չհասկացած հարցերը տնօրինել: Ու դա էնքան ակնհայտ ա, որ միջազգային ամենատարբեր մշակութային կազմակերպություններ կամ ուղղակի շրջանցում են մեր մշակույթի նախարարությունը, կամ էլ նախարարության առաջարկներն ու արվեստագետների ցուցակներն են ստուգում` տարբեր մասնագետների հետ քննարկելով: Հենց մենակ անձամբ ինձ դիմել են մի քանի գրական կազմակերպություն` տարբեր ծրագրերի համար հեղինակներ ընտրելիս, ու հենց անձամբ իմ առաջարկով մի քանի երիտասարդ գրողներ մասնակցել են միջազգային գրական միջոցառումների:

Նման մասնավոր կապերով են նախընտրում համագործակցել շատ արտերկրյա կազմակերպություններ` խորհրդատվության դիմելով հայաստանցի տարբեր արվեստագետների, քանի որ մշակույթի նախարարությունն ընկալում են իբրև պետական գրաքննության մարմին ու չեն վստահում նրան:Որոշ արվեստագետներ ու խմբեր շատ ավելի գործ են անում, քան մշակույթի նախարարությունը:

Տիկին Պողոսյանն իր պաշտոնավարումն սկսեց Հայաստանի դրոշով պարող անգլիացի դերասանի ներկայացումն արգելելու՝իսկական սովետական չինովնիկի որոշումով, հետո հրապարակային աղմուկից խուսափելու համար անցավ կագեբեական սև ցուցակների ոճին: Բայց արվեստագետների սև ցուցակների ժամանակներն արդեն անցել են, իսկ «սպիտակ» ցուցակում հավաքագրած ֆավորիտներն էլ չեն կարող ոչ իր հեղինակությունը բարձրացնել, ոչ էլ աթոռը պահպանել: Մանավանդ որ ֆավորիտները լավ գիտեն`մշակույթի նախարարի նորն է լավ, որ մինչև նշանակվելն ու դրանից քիչ անց դեռ առատաձեռն կլինի:

Բայց իմ պատմությունը եթե սրանով ավարտվեր «Արևելյան ճեպընթացին» արժանի դետեկտիվ չէր լինի: Պետք չի Էրկյուլ Պուարո լինել, որ հասկանաս՝ տիկին Պողոսյանի նախարարությունը հետադեմ, քյառթու չինովնիկների օջախ է, ուր ոչ թե մասնագիտական վերլուծություններով են աշխատում, այլ պետությանն ու անձամբ շեֆ չինովնիկուհուն հավատարմության խոստումներով:Ու շատերը չեն զարմանա, որ Հասմիկ Պողոսյանը դեմ ա եղել, որ ինձ հրավիրեն ուրիշ երկրներ, քանի որ, ինչպես ինքն ա ասել` «դրսում քննադատում ա Հայասատանը»:Դե Հասմիկ Պողոսյանը իր նախարարությունը շփոթում ա ազգային անվտանգության հետ, որի սովետական տարիների ֆունկցիաները իր վրա ա վերցնում ու հետևում, թե արվեստագետները «դրսում» ինչ են ասում:

Բայց Պուարոյի ուղեղի մոխրագույն բջիջները պետք են գալիս հասկանալու համար, թե էդ ո՛նց ա լինում, որ գրաքննիչի վարկին արժանանալու գնով միթոմ Հայաստանի թասիբին կանգնող այս տիկինը, որ դժգոհել ա իմ՝ չգիտեմ ինչ քննադատությունից, պարզվում ա, պնդել ա, որ «Արևելյան ճեպընթացին» հրավիրված գրողների ցուցակից հանեն իմ անունը ու տեղը գրեն մի գրողի անուն, ով օպերայի բակում ՀԱԿ-ի վրանների մեջ էր գիշերում: Էստեղ կասեին՝ խաչն իրանն ա, զորությունն ինքը գիտի. ըստ երևույթին, տիկին Պողոսյանը վստահ ա եղել, որ ՀԱԿ-ի վրաններում գիշերողի քննադատությունը իրա կանտռոլի տակ կլինի ու անվնաս «կառուցողական», մանավանդ որ, իր՝ իշխանական ու վրանում քնողի՝ ընդդիմադիր մշակութային պատկերացումները նույն հիմքն ունեն ու նույն տեղից են, իսկ այ իմը վտանգավոր ա համարել, քանի որ անկանխատեսելի ու անվերահսկելի եմ իր համար:

Հիմա արի ու մի ասա, որ տենց անկապ, ձևի համար Շառլին դեսպան եք նշանակում, թարս բաներ ա խոսում, էն ա՝ մշակույթի նախարար դնեիք: Ֆրանսիայի հեռվից էլ որ ոչինչ չաներ, էլի ավելի օգտակար կլիներ մեր մշակույթի համար, գոնե չէր խանգարի, ոնց որ Հասմիկ Պողոսյանն ա խանգարում:

Էնպես որ, Շագայի ինֆորմացիաները մի տարբերություն ունեն՝ Բեն-Լադեն ու Քադաֆի էլ չկան, բայց այ Հասմիկ Պողոսյանը դեռ իշխում ա մշակույթի ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում