Էստոնիայում ուժգին քամու պատճառով 23 հազար տուն զրկվել է էլեկտրականությունից: Այս մասին հայտնել է Էստոնիայի Eesti Energia էներգետիկ ընկերության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ու երեքշաբթի օրերին քամու արագությունը հասել է 30 մ/վ-ի:
Երկու օրվա ընթացքում էլետրականություն մատակարարող ընկերության 150 բրիգադ փորձել է վերացնել վթարները: Նրանց հաջողվել է կրճատել վթարների թիվը՝ 64 հազարից հասցնելով 23 հազարի:
РИА Новости-ն գրում է, որ հիդրոմեդի տվյալների համաձայն՝ Էստոնիայում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 23-27 մ/վ:







































