«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Յոհան Քրոիֆը քննադատել է կատալոնական գրանդի ղեկավարությանն ու նախագահ Սանդրո Ռոսսելին: Ինչպես հայտնի է` «Բարսա»-ի ներկայիս նախագահը հեռացրել է Քրոիֆին պաշտոնից, որին նշանակել էր Ժոան Լապորտան:
««Բարսելոնա»-ում ցանկանում են օգտագործել իմ անունը, ոչ թե գիտելիքները: Ես չեմ տա իմ անունը նրանց, ովքեր ինձ չեն պաշտպանում: Ես շարունակում եմ սպասել: Հեռանում են մարդիկ, ովքեր նայում են ֆուտբոլին իմ աչքերով:
Երբ Գվարդիոլան նշանակվեց մարզչի պաշտոնում, ոչ ոք չէր մտածում, որ դա լավ է լինելու: Մարդկանց 95%-ը վստահ չէր նրա որակավորման հարցում: Այժմ նրանք ասում են, որ Գվարդիոլան հանճար է և ժպտում են նրան: Ֆինանսներն ինձ համար կարևոր էին 16-18 տարեկանում: Դրանից հետո փողն ինձ երբեք չի հետաքրքրել»,- ասել է 64-ամյա մասնագետը, ով այժմ գլխավորում է Կատալոնիայի հավաքականը:









































