ԱՄՆ-ում աշխատանքի ժամանակ սպանված ոստիկանների թիվն անցած տարվա համեմատ մեծացել է 13 տոկոսով:
Ազգային իրավապահների հիշատակի հիմնադրամն այսօր հրապարակել է մի զեկույց, որը ցույց է տալիս, որ այս տարի Ամերիկայում աշխատանքի ընթացքում 172 ոստիկան է սպանվել: Անցած տարի մահացությունների թիվը կազմել է 153 հոգի:
Հիմնադրամի զեկույցում ասվում է, որ 2011 թվականին 68 դաշնային, պետական և տեղական ոստիկաններ սպանվել են հրաձգության ժամանակ, որը նշանակում է, որ հրաձգությունների պատճառով մահացությունների թիվն անցած տարվա համեմատ մեծացել է 15 տոկոսով, երբ հրաձգության պատճառով զոհվել էր 59 ոստիկան:











































