Crazy Frog նախագծի Axel F կոմպոզիցիան ճանաչվել է բոլոր ժամանակների ամենանյարդայնացնող տեսահոլովակը: Տասը ամենահոգնեցնող երգերի տասնյակը, որոնք ժամանակին հայտնվել են հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում, կազմվել է Top10.com կայքի օգտատերերի կողմից: Կայքը մասնագիտացած է բոլոր հնարավոր վարկանիշերի ձևավորմամբ:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է The Tweets խմբի The Birdie Song երգը, որը ձայնագրվել է 1981 թվականին: Եռյակը եզրափակում է Slade խմբի Merry Xmas Everybody երգը (1973 թվական):
Top10.com կայքի ներկայացուցիչները The Sun թերթին հայտնել է, որ վարկանիշը շատ տարբեր է ստացվել և պարունակում է ոչ միայն թրեյքներ, որոնք կարելի է գնահատել որպես «թմբուկի՝ թմբկաթաղանթի նկատմամբ բռնություն», այլ նաև սովորական երգեր, որոնք շատ հաճախ են լսվում եթերից:
Top10.com-ի ամբողջական աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Crazy Frog – Axel F (2005)
2. The Tweets – The Birdie Song (1981)
3. Slade – Merry Xmas Everybody (1973)
4. Teletubbies – Teletubbies Say Eh-ho (1997)
5. Whigfield – Saturday Night (1994)
6. Celine Dion – My Heart Will Go On (1997)
7. Vanilla Ice – Ice Ice Baby (1990)
8. Cher Lloyd – Swagger Jagger (2011)
9. Billy Ray Cyrus – Achy Breaky Heart (1992)
10. The Trashmen – Surfin’ Bird (1963):








































