Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, իրանցի ցանցահենները երկու օր առաջ հարձակում են գործել «Ենի Ազերբայջան» թերթի կայքի վրա։ Այս մասին հայտարարել է թերթի խմբագրությունը։
Թերթի հաղորդմամբ, իրենց մասնագետներին հաջողվել է անմիջապես հետ մղել իրանական հարձակումը։ Իրանցի ցանցահենները, փորձելով կոտրել կայքը, վեբէջում անգլերենով գրել են. «Այս կայքը կոտրված է»։








































