РИА Новости-ի փոխանցմամբ, ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ 2012 թվականին «Գազպրոմն» այս տարվա համեմատ նվազագույնը 2 միլիարդ խորանարդ մետրով ավելացնելու է Թուրքիային հատկացվող գազի ծավալը.
«2012 թվականին Թուրքիան կստանա 25.5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի Թուրքիային ռուսական գազի մատակարարումն ավելանալու է մոտ 8 տոկոսով։ 2011 թվականին «Գազպրոմը», պայմանագրային պարտավորությունների համաձայն, Թուրքիային մատակարարել է 24 միլիարդ խորանարդ մետր գազ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն (60-65 տոկոս) գազամատակարար երկիրն է։ Թուրքիան իր հերթին ռուսական գազի երկրորդ ներկրողն է՝ Գերմանիայից հետո։











































