Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում համընդհանուր վշտի մթնոլորտում, «անգամ հողը, գետերը, ծառերը, թվում է, ցնցվում են վշտից՝ զինվորականների և ժողովրդի լացի ձայների ներքո». հաղորդում են հյուսիսկորեական հեռուստաալիքները:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, հյուսիսկորեացիներն այնքան ցնցված են «մեծ ղեկավարի» մահվան վշտից, որ նրանցից շատերը չեն կարողանում ընդունել դառը իրականությունը: Ոմանք բղավում են «Թանկագին գեներալ, մի լքեք մեզ», «Խնդրում եմ, վերադարձեք մեզ մոտ»:
Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հաղորդում էին, որ առաջնորդի մահը սգում են անգամ կաչաղակները:









































