«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ` 2011թ. դեկտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել երգահան Ռուբեն Հախվերդյանը` իսկական երևանցուն և ազնիվ հային բնորոշ խոսքի ազատության ու խիզախ արտահայտությունների համար:
«Չենք լռելու»-ն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ նա Ամսվա մարդ է ճանաչվել նաև նրա համար, որ միակ հայ մտավորականն էր, ով չվարանեց ասել` պատրաստ է ստորագրել Շառլ Ազնավուրի արտահայտած մտքերի տակ, որոնք վերաբերում են Հայաստանում տեղի ունեցող անարդարություններին ու «ներքին ցեղասպանությանը»:
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ «Չենք լռելու»-ի Տարվա մարդը հայտնի կդառնա վաղը:











































