Sunday, 14 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

«Թուրքիան առաջ է քաշել Վրաստանին ու Ադրբեջանին Կուր գետից զրկելու նախագիծ». Независимая Газета

Ռուսական Незвисимая Газета-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է Կուր գետի վերին հոսանքում կառուցել «Բեշիքայա» հիդրոէլեկտրակայանների կասկադը, ինչը պետք է ուղեկցվի Կուր գետի հունի փոփոխմամբ։ Դրա արդյունքում Կուր գետը կդադարի Թուրքիայից հոսել դեպի Վրաստան, հետևաբար՝ նաև դեպի Ադրբեջան, և Կասպից ծովի փոխարեն կթափվի Սև ծով։

Նշվում է, որ այս սկանդալային նախագիծը քննարկվել է ոչ վաղ անցյալում Վրաստան այցելած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատվիրակության անցկացրած հանդիպումներում։ Ավելին, թիբիլիսյան «Ռեզոնանսի» թերթի տեղեկություններով՝ այս հարցն արծարծվել է անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ։

«Բեշիքայա» հիդրոէլեկտրակայանների կասկադը կառուցվելու է Վրաստանին սահմանակից Արդահան նահանգում, և տեղանքի ռելիեֆի յուրահատկության պատճառով անհաժեշտություն է առաջանում փոխել գետի հունը։ Այս նախագծի իրագործումը ողջ տարածաշրջանին սպառնում է բնապահպանական աղետով։

Նախագծի իրագործման արդյունքում Վրաստանը և մասնավորապես Թբիլիսին կզրկվեն Անդրկովկասի գլխավոր ջրուղուց, իսկ Ադրբեջանի համար այս գետն ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով, որ Մինգեչաուրի ջրամբարը սնվում է հենց Կուրից։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Վրաստանի «Կանաչների» կուսակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն հայտարարել էր, որ Սև ծովի փոփոխությունների պատճառով Վրաստանը տարածքային կորուստներ է կրել, ինչի մեղավորը թուրքական կողմն է.

«Երբ թուրքերն ամբարտակներ կառուցեցին Ճորոխ գետի վրա, մեր ափամերձ հատվածը սկսեց կորցնել իր հիմնական նյութը` ավազն ու քարը: Դրանք այստեղ էին հասցվում Ճորոխ գետի միջոցով, որը Սև ծով է թափվում Վրաստանի տարածքում` Բաթումի մերձակայքում:

Մինչդեռ այժմ գետի վրա կառուցված ամբարտակների պատճառով դրանք մնում են Թուրքիայում, իսկ ահա, ասենք, Բաթումում ծովն ավելի է խրվում ափի մեջ: Օրինակ՝ Փոթիում ծովն արդեն առաջ է շարժվել 1 կիլոմետրով, ինչի արդյունքում այնտեղ ջրի տակ են հայտնվել մի շարք շինություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում