NASA արբանյակը նկարել է Կարմիր ծովում նոր կղզու առաջացումը: Այս մասին հայտնում է Universe Today-ը:
Նկարներն արվել էն EO-1 սարքի միջոցով: Նրանցում պատկերված է Եմենի արևմտյան ափամերձ շրջանը: Այստեղ կան մեծ քանակությամբ փոքր կղզիներ, որոնք ձևավորվել են վահանաձև հրաբուխի ձևավորման ընթացքում:
Դեկտեմբերի կեսերին այս տարածաշրջանում սկսվել է ստորգենյա ժայթքում: Որոշ տվյալների համաձայն՝ լավան և փոշին դուրս են եկել ջրից 30 մետր բարձրության վրա: Լուսանկարներից մեկում լավ երևում են ակտիվ ստորջրյա հրաբխի ծուխը և հրաբխային փոշին:
Ներկայումս տարածաշրջանում ձևավորվել է ոչ մեծ կղզի: Այս վայրը EO-1-ը նկարել էր դեռ 2007 թվականին, սակայն հրաբխային հնարավոր ժայթքման մասին ակնարկ չկար:վ










































