Ինչպես հաղորդում է РИА-Нововсти-ն, Մոսկվայի քաղաքային դատարանը նույնն է թողել «օրենքով գող» Տարիել Օնիանիի դատավճիռը: Նա դատապարտվել է մարդ առևանգելու համար:
Օնիանին 2009թ. մարտին Մոսկվայի կենտրոնից առևանգել էր գործարար Ջոննի Մանագաձեին, նրան դաժան ծեծի ենթարկել, իսկ որոշ ժամանակ անց փրկագին խնդրել:
Տարոն մեղադրվում է նաև իսպանացի իրավապահների կողմից: Իսկ Դեդ Հասանի վերջին մահափորձի հիմնական մեղավոր անվանում են նաև Տարիել Օնիանիին: